Պետք է ուղիղ ասել՝ մենք անվտանգության ճգնաժամ ենք ապրում, ինչի պատասխանատվությունից ոչ ոք չի պատրաստվում խուսափել. Նիկոլ Փաշինյան
Պետք է ուղիղ ասել՝ մենք անվտանգության ճգնաժամ ենք ապրում, ինչի պատասխանատվությունից ոչ ոք չի պատրաստվում խուսափել․ ԱԺ-ում նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանում մարդիկ տագնապած են, կսկիծ ու դառնություն ունեն իրենց մեջ։
«Մեծ անորոշություններ կան։ Պետք է հասկանանք, թե ինչ անվտանգության ճգնաժամի մասին է խոսքը. դա մեր անկախության օրոք ստեղծված անվտանգային ճարտարապետության ճգնաժամն է։
Այս ճգաժամը 2020-ին չի ստեղծվել, այլ ավելի շուտ: Այո՛, հոկտեմբերի 27-ն էլ անվտանգային ճարտարապետության խորքային ու լրջագույն ճգանաժամի արտահայտություն էր»,- ասաց Փաշինյանը։