Տեղն ամենալավ պատրաստված համայնքն է` այնտեղ զինանոց կա, իսկ զենքի խնդիր` չկա. Արմեն Խաչատրյան

«Սահմանը պաշտպանում են կամ սահմանապահ զորքերը կամ մեր ԶՈւ-ն` գյուղացին սահմանը չի պաշտպանում, ինչի համար էլ գյուղացիներին հիմա զենք չի բաժանվել»,– ԱԺ–ում լրագրողներին ասաց ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը։ 

Անդրադառնալով ադրբեջանական կողմի այն պնդումներին, թե Տեղ գյուղի ճանապարհին Ադրբեջանի անցակետեր պետք է տեղադրվեն` Խաչատրյանը նշեց, որ Տեղից դեպի սահմանային գոտի, որտեղ գնալու խնդիրներ կան, կա հայկական ոստիկանական անցակետ։ «Ադրբեջանն ի՞նչ գործ ունի ընդհանրապես խառնվի` մենք որտեղ ենք անցակետ դնում. նման բան չկա և չի կարող լինել»։

Տեղ գյուղում հիմա ինժեներական աշխատանքները երկուստեք ընթանում են: Ադրբեջանական կողմը դիրքեր է կառուցել նաև այն հատվածներում, որոնք մեր վարչական տարածքում են: 

 

 

Այս թեմայով
am