Տեղ գյուղի սահմանին գրանցված ադրբեջանական սադրանքը կարող էր կանխվել. Սեյրան Օհանյան

«Կան ականապայթունային և ոչ ականապայթունային ինժեներական սարքավորումներ։ Գոնե ճանապարհների վրա պետք է լինեին շարժական արգելափակոցներ։ Այդ դեպքում նրանք չէին մոտենա մեր դիրքերին և այս կրակոցները չէին լինի»,– ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Հակառակորդն իր հետևում ոչ մի բնակեցված բնակավայր չունենալով` ավելի արագ է բարձրացրել մեր ռազմավարական կետերը, բարձունքները, հայտնվել մեր ճանապարհին, նշեց Օհանյանը։

Հայկական կողմը, ունենալով ենթակառույցներ, ասֆալտապատ ճանապարհներ, սահմանային բնակիչներ, չի կարողացել շինարարական ինժեներական ամբողջ ներուժն օգտագործել և զինծառայողներին արագ  ապահովել ինժեներական համապատասխան անվտանգ կառույցներով։

Նա կարծում է, որ ռազմաքաղաքական իրավիճակի գնահատումներում ՀՀ իշխանությունները թերանում են և ուշանում։

 

 

Այս թեմայով

Տվյալներ չեն գտնվել...

am