Հայկական կողմը Ադրբեջանին առաջարկում է խաղաղության պայմանագրով հստակեցնել պետական սահմանի սահմանազատման չափորոշիչները։

Հայկական կողմը Ադրբեջանին առաջարկում է խաղաղության պայմանագրով հստակեցնել պետական սահմանի սահմանազատման չափորոշիչները։ 

Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը եգիպտական «AlQahera News» լրատվամիջոցին տված հարցազրույցում։

Ըստ արտգործնախարարի` առանց դրա  երկու երկրները չեն կարող հստակեցնել, թե որ տարածքային ամբողջականությունն են նրանք փոխադարձաբար ճանաչում, ինչն էլ խաղաղության հաստատման փոխարեն կհանգեցնի մեկ այլ բախման:

Միրզոյանը նշել է, որ հայկական կողմը առաջարկում է նաև պետական սահմանից զինված ուժերի հեռացում և ապառազմականացված գոտու ստեղծում սահմանագծի երկայնքով։ Այս քայլը, արտգործնախարարի պնդմամբ, կօգնի ապահովել ցանկացած հնարավոր էսկալացիայի կանխումը:

 

 

Այս թեմայով
am