Երևանը չի հրաժարվել հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելուց. Միրզոյան
«Միակ բանն այն է, որ Երևանում այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ ՀԱՊԿ-ի գործընկերներն անուղղակիորեն չեն ճանաչում կազմակերպության հստակ պատասխանատվության տարածքը»,- ասաց Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով Sputnik-ի հարցին։
«Դա ինչ-որ չափով խնդրահարույց էր, բայց լուծման նախագիծը սեղանին է, աշխատանքները շարունակվում են»։
Միրզոյանը հիշեցրեց նաև, որ ԵՄ առաքելությունը, որը ներկայում գործում է Հայաստանի սահմանին, կրում է բացառապես քաղաքացիական բնույթ։