Ինչո՞ւ ենք պարտվել 44-օրյա պատերազը. Փաշինյանի վարկածը
Մենք պատերազմը պարտվել ենք այն պատճառով, որ մեր բանակում գործել է 5–րդ շարասյուն, ասաց Փաշինյանն այսօրվա ասուլիսին։
Նա հիշեցրեց, որ ԶՈւ 50-ից ավելի զինծառայողներ մեղադրվում են պետական դավաճանության մեջ։
«Ես չգիտեմ` ՀՀ–ում մարդ կա, որ մտածում է, թե նրանց գլխին գործ ենք սարքել»,–ասաց նա։
Նրա խոսքով` մեր և ԼՂ զինանոցում որևէ զենք չկա, որ չի կիրառվել։
Իսկ Սու–30–ները չեն օգտագործվել, որովհետև ձեռքբերված են եղել ոչ վաղ անցյալում և պատրաստ չեն եղել կիրառման։