«Պետրոսյան Գևորգը իր գործողություններում միշտ հաշվարկված է, չեմ կարծում, թե իրեն ձերբակալելու իրավական հիմք կստեղծեր»․ Տիգրան Աբրահամյան
ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ձերբակալությանը։
Նա ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել է․ «Պետրոսյան Գևորգը մեր իրականության ամենաունիկալ դեմքերից է, միշտ շիտակ խոսող, կոշտությունից երբեք չխուսափող:
Իր գործողություններում միշտ հաշվարկված է և չեմ կարծում, թե իրեն ձերբակալելու իրավական հիմք կստեղծեր:
Շեշտում եմ իրավական, որովհետև իր քաղաքական խոսույթը բնականաբար հաճելի չէր իշխանությանը, իսկ դա սրանց համար ձերբակալման առաջնային գործոն է:
Սա էլ կանցնի»:
Ավելի վաղ, Գևորգ Պետոսյանի փաստաբան Րաֆֆի Ասլանյանըտեսանյութ էր հրապարեկել և դեպքից մանրամասներ հայտնել։