Երևանում հնչել են կրակոցներ․ կա վիրավոր
Ժամը 19:50-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Հասրաթյան փողոցում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Պարզվել է, որ կրակոցները հնչել են Հասրաթյան 8 շենքի տարածքում, որտեղից մեկ հոգի շտապօգնության բժիշկների կողմից տեղափոխվել է հիվանդանոց։
Ոստիկանությունն ու Քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը։