Ձերբակալվեց Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը․ հաջորդն Արսեն Թորոսյանն է

Պարետ Ավինյանը չի հասցնի դառնալ քաղաքապետ։ Քիչ առաջ բերման է ենթարկվել Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանը, ով առողջապահության փոխնախարար էր` Արսեն Թորոսյանի օրոք։ Առավոտյան ԱԱԾ-ն խուզարկել էր նրա աշխատասենյակը։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է լրագրող Սյուզի Բադոյանը։

 

«Ոստիկանների ուղեկցությամբ նույն ժամին ամոթալի տեսարան շոու անելով բերման են ենթարկել ԹԱԿ ՊՈԱԿ վարակի հսկողության բաժնի ղեկավար Նաիրա Միքայելյանին եւ ուշադրություն` Առողջապահության նախարարի թոքաբանության և տուբերկուլզի գծով խորհրդական Լուսինե Եղիազարյանին։ 

 

Աղբյուրներս հայտնում են մի քանի խոշոր պաշտոնյաների հնարավոր ձերբակալման մասին` այդ թվում Արսեն Թորոսյանի։ Հնարավոր ձերբակալությունների օպերացիան կորոնայի ծախսերի մսխումների շրջանակում քննվող քրգործի շրջանակում է արվում»,-գրել է լրագրողը։

 

Ավելի վաղ YerevanLive-ը հայտնել էր, որ իր տեղեկություններով, Կորոնավիրուսի (Քովիդ 19) համաճարակի ժամանակ թույլ տված չարաշահումների և յուրացումների մեղադրանքով առաջիկա օրերին կկալանավորվի առողջապահության նախկին նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը։

 

 

Այս թեմայով
am