Այսօրվա ռեժիմը շարժվում է հնարավորինս երկար իշխանության մնալու տրամաբանությամբ. փորձագետ

Ցավոք պետք է արձանագրենք, որ այսօրվա գործող ռեժիմը ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի շահերով չի առաջնորդվում։ Ինքը շարժվում է մի տրամաբանությամբ՝ հնարավորինս երկար մնալ իշխանության։ Այս տրամաբանությամբ, եթե կարողանան Արևմուտքի հետ լեզու գտնել, ինչ-որ գումար ստանալ, կարող են ասել, եկեք 120 հազարին տանք, 3 միլիոնը փրկենք, հաջորդ օրը՝ Սյունիքի 150 հազար բնակչությանը հանձնենք, մնացածին փրկենք։

 

Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց փորձագետ Արմեն Մանվելյանը, պատասխանելով 24News-ի այն հարցին, որ Արցախցիները վտանգավոր են համարում ռուս խաղաղապահների հեռանալը, ասելով, որ դա հերթական ցեղասպանությունը կլինի։ Արցախից հնչած հայտարարությունները արդյո՞ք ազդեցություն չեն ունենա Հայաստանի վրա և Հայաստանը կարո՞ղ է ինքնակամ որոշում կայացնել, մանավանդ, որ ինչպես նշում եք, հնարավոր է ՀՀ-ն մասնակցի ռուս խաղաղապահների հեռացման գործընթացին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս թեմայով
am