Թուրքիայում ամբողջ ֆուտբոլային թիմը մնացել է հյուրանոցի փլատակներում

«Մարաշսփոր» ֆուտբոլային ակումբի անդամները մնացել են Թուրքիայում գտնվող հյուրանոցի փլատակների տակ։ Ինչպես տեղեկացնում է Aspor-ը՝ ակումբի ներկայացուցիչները հանգրվանել էին հյուրանոցում, որը փլվել է երկրաշարժի ժամանակ։

Նշվում է, որ վերջին տեղեկությունների համաձայն՝ թիմի անդամներից մեկը փրկվել է, իսկ մյուսները փլատակների տակ են։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Հիշեցնենք՝ Թուրքիայի հարավում 7,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, երկրում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ։

Այս թեմայով
am