Էկոնոմիկայի նախարարությունում սկանդալ է հասունանում

«Իրավունք» թերթը գրում է. «Մինչ իշխանական վերին օղակներում հիացած են Մենյուի Վահանով` ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանով, պարզվում է` նախարարությունում սկանդալ է հասունանում:

Թերթին հասած տեղեկությունների համաձայն` նախարարի որոշ տեղակալներ մտադիր են Քերոբյանի վերանշանակման դեպքում` ինքնակամ հրաժարական տալ: Պատճառը ոչ միայն Քերոբյանի հետ համատեղ աշխատելու անհնարինությունն է, այլ այն, որ վերջինս չի տիրապետում ոչ իրավիճակին, և ոչ էլ իր գործառույթներին:

Ըստ մեր աղբյուրի` Հայկական «Մենյու» ընկերության հիմնադիր Քերոբյանը, իր հին աշխատանքի «հովերով» տարված, նախարարությունը դարձրել է «ճ» կլասի ընկերություն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Այս թեմայով
am