Օդի ջերմաստիճանը կհասնի +40…+42 աստիճանի

Սահարա անապատից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված` հուլիսի 20-ին հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով՝ հուլիսի 20-21-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում ցերեկային ժամերին հասնելով +40…+42 աստիճանի։ Նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 20-ի ցերեկը, 21-ին, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 22-24-ը հիմնականում կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 20-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև 22-24-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Հուլիսի 20-ի ցերեկը, 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այս թեմայով
am