Չինաստանում տեղատարափ անձրևների պատճառով 12 մարդ է զոհվել

Չինաստանի Հենան նահանգի Չժենչժոու քաղաքում ջրհեղեղի հետևանքով առնվազն 12 մարդ է մահացել, հայտնել է CGTN հեռուստաալիքը:
Տարերային աղետի են հանգեցրել հորդառատ անձրևները։

Նահանգի շուրջ 200 000 բնակիչ տարհանվել է, ավելի քան 6000 զինվորականներ և հրշեջ ծառայության աշխատակիցներ մասնակցում են փրկարարական գործողություններին:

Չժենչժոուի օդանավակայանը չեղյալ է հայտարարել չվերթների ընդունումը մինչև չորեքշաբթի:

Չժենչժոու քաղաքի մոտ գտնվող ամբարտակն ավերվել է ջրհեղեղի հետևանքով, հաղորդում է CGTN հեռուստաալիքը:

Հեռուստաալիքը հայտնում է, որ Չժենչժոու քաղաքում հեղեղվել է մետրոն, փրկարարները տարհանել են արգելափակված ուղևորներին:

Այս թեմայով
am