Հիմա եկել է ժամանակը, որպեսզի կայացած թատրոնը կազմալուծեն. Լալա Մնացականյան

Իտալական մի ֆիլմ կար, որի վերնագիրն էր. «Ես գիտեմ, որ դու գիտես, որ ես գիտեմ». Հիմա մենք գիտենք ինչու է սա արվում, իրենք էլ գիտեն, որ մենք գիտենք՝ ինչու է արվում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 20-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց դերասանուհի Լալա Մնացականյանը՝ անդրադառնալով նրան, որ ԿԳՄՍ նախարարությունը մտադիր է Պետական կամերային երաժշտական թատրոնը միացնել Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին։

«Մի թատրոն, որ տարիների ընթացքում զբաղված է եղել մի բանով, նպատակ է դրել ու հասել է իր նպատակին, կայացել է: Տարիների ընթացքում այս թատրոնը կայացել է իր խաղացանկով, իր կուռ կոլեկտիվով եւ իր հանդիսատեսով: Հիմա եկել է ժամանակը, որպեսզի կայացած թատրոնը կազմալուծեն: Ստացվելու է, որ մի կայացած օրգանիզմ մտնելու է մի ուրիշ կայացած օրգանիզմի մեջ՝ կոլապսի մեջ գցելով նրան»,-ասաց նա:

Դերասանուհին դիմեց ԿԳՄՍ նախարարությանը՝ նշելով. «Եթե ձեր առաջարկին դեմ է այս թատրոնը, եթե դեմ է մյուս թատրոնը, եւ 50/50 դեմ է Սիմֆոնիկը, ի՞նչ եք անելու, բռնի ուժո՞վ եք փակելու: Եթե դուք շարունակեք ձեր գործողությունները, երբ բոլորը դեմ են ձեր առաջարկին, նշանակում է՝ դուք օգտվելու եք իշխանության ձեր լծակներից, դիմելու եք բռնության»:

Այս թեմայով
am