Խոշոր ավտովթար Նոր Հաճնում. վիրավորների թվում կան երեխաներ

Հուլիսի 18-ին, ժամը 21:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ բախվել են «Mercedes C180» (վարորդ՝ Հ․ Ա․, ծնված 2000թ.) և «Opel Astra G» (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1992թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել արգելափակումից, մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները:

Ավտոմեքենաների վարորդները և ուղևորներ՝ Լ․ Մ-ն, Մ․ Ա-ն, Լ․ Ծ-ն (ծնված 2015թ.), Ն․ Ծ-ն (ծնված 2017թ.) և Հ․ Ծ-ն (ծնված 2020թ.) հոսպիտալացվել են Աբովյան քաղաքի ԲԿ, որտեղից «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա․Ա-ն և ուղևոր Հ․ Ծ-ն տեղափոխվել են «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ, որտեղ բժիշկները Հ․ Ծ-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ա․ Ա-ինը՝ ծանր։

 

Այս թեմայով
am