«Շուշիում հրավառություն են արել թշնամիները». Նաիրի Հոխիկյան

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շուշիում հրավառություն են արել թշնամիները։ Նրանք էլ են ուրախ, որ վերարտադրվում է Նիկոլը։

Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր իրենց քվեով հաստատեցին Շուշիի ու Քարվաճառի վաճառքը, մոտ 5000 հայ զինվորի սպանությունը, Թուրքիայի հետ սահմանի բացմամբ Հայաստանի թուրքականացումը։

Ես կասկածում էի, որ կկրկնվի 1996-ի օրինակը, բայց հոգու խորքում հույս ունեի, որ մեր ժողովուրդը ստամոքսն ամեն դեպքում չի գերադասի հայրենիքից։

Ես վստահ եմ, որ Նիկոլի պաշտամունքն ամիսներ անց վերածվելու է ատելության, բայց արդեն ուշ կլինի։ Դուք ինքներդ փորում եք մեր պետականության գերեզմանը»։

Այս թեմայով
am