«Ողջունում եմ Ադրբեջանի և Հայաստանի զուգահեռ մարդասիրական ժեստերը». Չարլզ Միշել

Եվրոպական խորհրդի նախագահ Չարլզ Միշելը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև գերիների և ականապատ դաշտերի քարտեզների փոխանակումը:

«Ողջունում եմ Ադրբեջանի և Հայաստանի զուգահեռ մարդասիրական ժեստերը» - գրել է նա Twitter-ում:

Նա նշել է, որ սա Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի առաջին քայլն է վստահության վերականգնման ուղղությամբ:

«ԵՄ-ն աջակցել է այս գործընթացին և կշարունակի առաջարկել աջակցություն` առաջընթացն ուժեղացնելու համար»,- գրել է նա:

Այս թեմայով
am