Ծառը պտղից է ճանաչվում. ե՞րբ և ինչպե՞ս գնահատել ԲԿՄԱ-ի ազդեցությունը հայկական ֆուտբոլի վրա

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրո-2023-ի ընտրական փուլը հունիսի 8-ին պարտությամբ սկսեց: Ընդ որում, մեր ընտրանին զիջեց 0-2 հաշվով ֆուտբոլային աշխարհում թույլ համբավ ունեցող Ֆարերյան կղզիների հավաքականին, ինչը չի կարող ֆուտբոլային հանրության կողմից նորմալ ընկալվել: Առավել ևս, որ ընտրական փուլի մեկնարկից առաջ երիտասարդական ընտրանուց ակնկալիքներ կային:

Բանն այն է, որ Մ-21 հավաքականի կորիզը կազմում են Երևանի ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստները, որոնք 2020/21 մրցաշրջանն անցկացրին Հայաստանի Առաջին դիվիզիոնում և բավականին լավ արդյունք ցույց տվեցին՝ երկորդ տեղ, ընդ որում, մինչև վերջ «Սևանի» հետ պայքարում էին առաջին տեղի համար:

Ավելի կարևոր էր այն, որ հավաքականի կորիզը խաղակցված էր, տղաներն իրար լավ են ճանաչում, արտերկրից և Հայաստանի մյուս ակումբներից միացած ֆուտբոլիստներն էլ պետք է ուժեղացնեին թիմը:

Այս թեմայով
am