«Քաղաքացիական պայմանագիրը» Գեղարքունիքում քարոզարշավը մեկնարկեց Սևանից

«Քաղաքացիական պայմանագիրը» Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր Գեղարքունիքում քարոզարշավը մեկնարկեց Սևան քաղաքից: «Այս նախընտրական պայքարը ստանում է բոլորովին այլ բնույթ: Մի փոքր չափացանզված, բայց ըստ էության կարող ենք ասել, որ սա այլևս դասայկարգային պայքարի բնույթ է կրում, և ստացվել է այնպես, որ այսօր օրակարգը նաև համապատասխան է:

Որն է մեր վերջին 3 տարվա ամենամեծ պրոբլեմը եղել: Այն, որ մենք օբյեկտիվ հանգամանքների բերումով չեք կարողացել կեղեքող էլիտայի ամբողջական փոփոխություն անել: Այս ընթացիկ ընտրություններում մեր խնդիրը երկրում երկար տարիներ հաստատված կեղեքող էլիտան, առաջնորդող էլիտայով փոխարինելու մեջ է»,-ժողովրդին դիմեց վարչապետը:

Այս թեմայով
am