Դանիան Ռուսաստանին մեղադրել է օդային տարածքը խախտելու մեջ

Դանիայի Պաշտպանության նախարարությունը պնդում է, որ ռուսական ինքնաթիռներն օրվա մեջ երկու անգամ խախտել են երկրի օդային տարածքը, այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ritzau-ին: «Ռուսական ինքնաթիռները խախտել են Դանիայի օդային տարածքը Բորնհոլմի տարածքում, և երկրի ռազմաօդային ուժերը ստիպված են եղել ինքնաթիռներ բարձրացնել օդ՝ իրավիճակը կարգավորելու համար»,- ասված է գործակալության հայտարարության մեջ: Նշվում է, որ Դանիայի պաշտպանության նախարար Թրինե Բրահմանը բացատրել է, որ ռազմական գերատեսչությունը փորձում է պարզել միջադեպի բոլոր հանգամանքները: Նրա խոսքով՝ օրվա ընթացքում «արձանագրվել է Դանիայի օդային տարածք ռուսական ինքնաթիռների ներխուժման միանգամից երկու դեպք»: «Դա տեղի է ունենում շատ հազվադեպ, ուստի այս իրավիճակը, կարծես թե, շատ լուրջ է»,- նախարարըի խոսքերն է մեջբերում գործակալությունը: Ռուսական կողմը հայտարարել է, որ ռուսական ինքնաթիռների բոլոր թռիչքներն իրականացվել և իրականացվում են չեզոք ջրերի վրայով, օդային տարածքի օգտագործման միջազգային կանոններին խստորեն համապատասխան՝ առանց այլ պետությունների սահմանները խախտելու: Դանիայի ԱԳ նախարար Յեպպե Կոֆոդն ասել է, որ անընդունելի է համարում ռուսական ինքնաթիռների կողմից Դանիայի օդային տարածքի խախտումը: «Միանգամայն անընդունելի է, որ ռուսական ինքնաթիռները խախտում են Դանիայի օդային տարածքը և օրվա մեջ երկու անգամ: Նման գործողությունները նման են կանխամտածվածի»,- գրել է նախարարը իր Twitter-յան միկրոբլոգում և հավելել, որ արդեն նախաձեռնել է  Ռուսաստանի դեսպանին կանչել ԱԳՆ միջադեպի հետ կապված: 

 

Այս թեմայով
am