Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 88 նոր դեպք, մահացել է 1 մարդ

Հայաստանում հունիսի 12-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 88 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 223643 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1122295 վերջին մեկ օրում` 3542 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 2950 պացիենտ. Մեկ օրում նվազել է 33-ով:

Այս թեմայով
am