ԱՄՆ-ն մտադիր է համոզել Թուրքիային հրաժարվել ռուսական С-400 համակարգերից

Վաշինգտոնը շարունակում է զգուշացնել Թուրքիային Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու բացասական հետևանքների մասին, այն հակասում է Անկարայի` որպես ՆԱՏՕ-ի անդամ պարտավորություններին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը, գրում է EADaily լրատվականը:

«Ռուսական С-400-ներն անհամատեղելի են ՆԱՏՕ-ի սպառազինության հետ, սպառնում են ՆԱՏՕ-ի տեխնոլոգիաների անվտանգությանը, դրանք չեն համապատասխանում Թուրքիայի` որպես ՆԱՏՕ-ի անդամ պետության պարտավորություններին: Մենք նախազգուշացրել ենք և շարունակում ենք զգուշացնել Թուրքիային՝ չընդունել այս համակարգը»,-ասել է Փրայսը ճեպազրույցի ժամանակ:

Նրա խոսքով` Թուրքիան ՆԱՏՕ-ի կարևոր անդամ է, ուստի կարևոր է, որ այդ երկիրն ինքը գիտակցի С-400-ի ձեռքբերման և դաշինքի շրջանակում ստանձնած պարտավորությունների անհամապատասխանությունը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև С-400 համակարգերի գնման շուրջ բանակցությունների մասին առաջին անգամ հայտնի էր դարձել 2016թ.-ի նոյեմբերին, իսկ վաճառքի մասին պայմանագիրը կնքվել էր 2017թ.-ի սեպտեմբերին, ընդ որում՝ ձեռք բերված զենիթահրթիռային 4 միավոր համակարգերի արժեքը 2,5 մլրդ դոլար է կազմել:

Այս թեմայով
am