Իջևանի բնակիչ, Փաշինյանի հարևանուհի Թելինե Մկրտումյանը Ապարանում ներկայացել է որպես Ապարանի բնակիչ

«Իշխանությունն ամեն կերպ չկորցնե­լու մոլուցքով տառապող «պադոշի» ԺՊ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ Ապարան քաղաքում էր: Ինչպես բոլորս գիտենք, հասարակության մեծամասնու­թյունն ուղղակիորեն նողկանք է ապրում այս արարածի ձայնը լսելիս, և հենց սա է պատճառը, որ «պադոշի» ԺՊ-ն պետա­կան բոլոր լծակներն օգտագործում է մարզերում նախընտրական քարոզար­շավների ժամանակ «հանդիսատես» հա­վաքելու համար:

Պարզվում է, այս ամե­նին զուգընթաց նաև պաշտոնացավով տառապող նիկոլական այս խումբը գա­զելներով քաղաքից քաղաք մարդկանց է տեղափոխում և ամեն տեղ նույն մարդկանց ներկայացնում տվյալ քաղաքի բնակիչ: Օրինակ՝ բոլորովին վերջերս Նիկոլ Փաշինյանի՝ Ապարանում տեղի ու­նեցած քարոզարշավի ժամանակ Իջևան քաղաքի բնակիչ Թելինե Մկրտումյանը, որը Նիկոլ Փաշինյանի հարևանուհին է, ներկայացել է որպես Ապարան քաղաքի բնակիչ՝ շեշտելով հետևյալը. «Ոնց որ Հիսուսն իր երեխան ուղարկեց, նույնն էլ Փաշինյանն արեց»:

Ուշագրավ է այն, որ սույն տիկինը ոչ միայն անամոթաբար ստում է, թաքցնելով իր ինքնությունն ու բնակության հասցեն, այլև պարզվում է, վերջինս ոչ վաղ անցյալում այնքան էր հիասաթափված Նիկոլ Փաշինյանից, որ վերջինիս որդին 2019 թվականի դեկտեմ­բերի 19-ին կառավարության շենքի դի­մաց ինքնասպանության փորձ էր կատա­րում»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Այս թեմայով
am