Այդ երիտասարդ տղան հիացմունք է առաջացնում միլիոնավոր ֆրանսիացիների մոտ. Մակրոնը՝ Մբապեի կարևորության մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոսել է հարձակվող Կիլիան Մբապեի՝ ՊՍԺ-ից հնարավոր տեղափոխության մասին։

«Ուզում եմ, որ հիմա ֆուտբոլիստները կենտրոնանան Եվրոյի վրա։ Ես նրա կարիերայի հետ կապված չեմ շփվել նրանց հետ։ ՊՍԺ-ն շատ մեծ ակումբ է։ Կարծում եմ՝ կարևոր է, որ Մբապեն մնա ՊՍԺ-ում։ Կարևոր է ակումբի համար, կարևոր է Լիգա 1-ի համար։ Բայց ես երբեք խաղացողի վրա ճնշում չեմ գործադրի նման հարցի պատճառով։ Դա ֆուտբոլիստի անձնական որոշումն է, ու ես հարգում եմ նրա ընտրության իրավունքը։ Այդ երիտասարդ տղան հիացմունք է առաջացնում միլիոնավոր ֆրանսիացիների մոտ։ Նա զարմանալիորեն օժտված է որպես ֆուտբոլիստ, նրա ֆիզիկական ու տեխնիկական որակներն ուրախացնում են։ Նա այնպիսի գծեր ունի, որոնք բնորոշ են միայն մեծագույններին։ Նա հիանալի ինտուիցիա ունի, ինչպես Պլատինին ու Զիդանը։ Այնպես որ, նա մեծ խաղացող է»,- Մակրոնի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը։

Այս թեմայով
am