Թրամփը Բայդենին խնդրել է չքնել Պուտինի հետ հանդիպմանը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը խնդրել է Ջո Բայդենին չքնել Պուտինի հետ առաջիկա հանդիպմանը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

«Հաջողություն նախագահ Պուտինի հետ բանակցություններում: Չքնե՛ս հանդիպմանը, և խնդրում եմ՝ նրան փոխանցի իմ բարեմաղթանքները», – ասել է նա:

Հիշեցնենք, որ 2020-ի նախընտրական արշավի ժամանակ Թրամփը Բայդենին «քնկոտ» էր անվանել: Ավելի ուշ, նա որոշել էր մրցակցի համար գտնել նոր մականուն, քանի որ իր թիմը եկել էր եզրակացության, որ «Քնկոտ Ջոն» չի աշխատում մրցակցի հակավարկանիշի ուղղությամբ: Թրամփն այնուհետև ցանկացել է ամերիկացիների գիտակցության մեջ ամրապնդել  Բայդենի՝  ծերունախտով տառապող անձի կերպարը:

Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների հանդիպումը տեղի կունենա հունիսի 16-ին, Ժնևում։

Հունիսի 8-ին Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին նշել էր, որ Պուտինի հետ հանդիպմանը Բայդենը «պատրաստվել է 50 տարի»:

Այս թեմայով
am