Ռուսաստանում ամերիկացի դիվանագետների ազատ տեղաշարժն արգելվել է

«Բաց երկնքի մասին» պայմանագրից դուրս գալուց հետո ՌԴ իշխանությունները չեղարկել են ԱՄՆ-ի հետ «Բաց ցամաքի» մասին հուշագիրը, որը գործել է 1992 թվականից և կարգավորել ամերիկացի ու ռուս դիվանագետների տեղաշարժը։ Այս մասին ասվում է հունիսի 10-ին ՌԴ կառավարության կայքում հրապարակված փաստաթղթում։

Փաստաթուղթը ստորագրել է վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Առաջարկը եղել է ԱԳՆ-ից կողմից՝ համաձայնեցված գործադիր իշխանության շահագրգիռ դաշնային մարմինների հետ։

Հուշագրից հրաժարվելը դարձել է համալիր միջոցառումների մաս, որոնք ռուսական կողմը ձեռնարկել է այն բանից հետո, երբ ապրիլին ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ սահմանեց՝ կապված ընտրություններին ՌԴ միջամտության, կիբերհարձակումների, ինչպես նաև ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի հետապնդման հետ։

Այս թեմայով
am