Հունաստանում գործադուլ է սկսվել ընդդեմ աշխատանքային շաբաթվա կրճատման

Հունաստանի բնակիչները պանդեմիայի մեկնարկից ի վեր առաջին անգամ ցույցի են դուրս եկել՝ իրենց դժգոհությունն արտահայտելով աշխատանքի շուկայի բարեփոխման դեմ, որն առաջարկում է կառավարությունը։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։

Հանգստյան օրերի ավելացման դեպքում հույների աշխատանքային օրը կերկարի։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Եվրոպայում գործազրկության ամենաբարձր մակարդակը Հունաստանում է, արհմիությունները մտավախություն ունեն, որ դա կհանգեցնի աշխատողների շահագործման։

Օրինագիծը քվեարկության կդրվի հաջորդ շաբաթ։ Դրա կետերից մեկի համաձայն՝ աշխատանքային շաբաթը կրճատվում է մինչև 4 օր, ինչի արդյունքում աշխատանքային օրերը կերկարեն։

Գործադուլին միացել են տարբեր ոլորտների աշխատողներ, այդ թվում՝ տրանսպորտային։ Հունաստանում, որտեղ նոր են բացվել սահմաները զբոսաշրջիկների համար, երկաթուղային հաղորդակցությունը կանգ է առել, իսկ նավերը չեն լքում նավահանգիստները։

Այս թեմայով
am