Հայաստանը հավերժ է, իսկ այս գաղափարի համար պայքարողները՝ իսկական հայ քաղաքացիներ. Վարուժան Գեղամյան

Նկարում պատկերված Տարոն Մանուկյանը մասնակցել է Արցախյան երրորդ պատերազմին։

Տարոնին ճանաչում եմ, որովհետև նա իմ ուսանողն է։

Այսօր նա որպես գիտակից քաղաքացի խաղաղ ակցիայի միջոցով իր բողոքի ձայնն է հնչեցրել ընդդեմ Հայաստանում գործող դե ֆակտո թուրքամետ իշխանության։ Տարոնին ոստիկանությունը բերման է ենթարկել։

Սեփական ազգի ու իրավագիտակից հասարակության հանդեպ կապիտուլիացիոն իշխանությունների գործադրած բռնությունների էս շղթան պետք է կոտրվի, իսկ բռնությունը՝ խստորեն դատապարտվի։

Հայաստանը հավերժ է, իսկ այս գաղափարի համար պայքարողները՝ իսկական հայ քաղաքացիներ։

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան էջից

Այս թեմայով
am