Կարելի է փոքր ու միջին բիզնեսին մեկ տարով հարկերից ազատել, թող մի 30 մլն դրամ բյուջե մուտք չլինի. Գագիկ Ծառուկյան

Թոշակները պետք է բարձրացնել, ամեն ինչ թանկացել է, մարդը 20 հազար դրամով ոնց կարող է ապրել: Այս մասին, այսօր՝ հունիսի 20-ին, Իջեւանում նախընտրական քարոզչության ժամանակ նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

«Գոնե 3 ամիսը մեկ, 6 ամիսը մեկ պետք է ինդեքսավորել թոշակները, տարեկան էլ 10 տոկոսով վելացնեն: Անհնարին ոչինչ չկա: Մենք առաջին քրիստոնյա ազգն ենք, անպայման Հիսուս Քրիստոսը մի ճանապարհ ցույց է տալու: Մենք չենք կարող միշտ տուժել, անպայման լավ է լինելու, մի ճանապարհ է բացվելու»,-ասաց նա:

Ծառուկյանն առաջարկեց առողջապահության ոլորտում հրաժարվել պետպատվերից եւ քաղաքացիներին դրա փոխարեն 300 հազարական դրամի սերտիֆիկատ բաժանել, որ անհրաժեշտության դեպքում այդ գումարի սահմաններում կարողանան բուժվել:

«Կարելի է փոքր ու միջին բիզնեսին մեկ տարով հարկերից ազատել, թող մի 30 մլն դրամ բյուջե մուտք չլինի, 300 հազար ընտանիք կարող են լիարժեք հանգիստ աշխատել, ապրել՝ մտածելով, որ իրենց վրա ակտ գրող չկա»:


 

Այս թեմայով
am