Այ անասուն, ո՞ր զինվորի մասին ես խոսում, այն զինվորի, որն ադրբեջանցիներին 30 տարի ծնկի բերած պահեց․ Սերժ Սարգսյան

Այ անասուն, ո՞ր զինվորի մասին ես խոսում, այն զինվորի, որն ադրբեջանցիներին 30 տարի ծնկի բերած պահեց։ Այս մասին, այսօր՝ հունիսի 10-ին, քարոզարշավի շրջանակում հանդիպումներից մեկի ժամանակ նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ նախկինում, երբ զորամասեր մարդիկ էին գնում, կոնֆետ էին շպրտում, իսկ զինվորները ճանկռվելով վազում էին դրա ետևից։

«Ա՞յն զինվորի մասին ես խոսում, որն ինչպես ադրբեջանցիներն են ասում, Ադրբեջանի 20 %-ը վերահսկողության տակ պահեց։ Ո՞ր զինվորի մասին ես խոսում, արա։ Չե՞ս սատկում։ Ո՞նց կարելի է չափն այդքան անցնել։ Եթե ինքը զինվորի տեղը գիտի, ինքը զինվորին այդպե՞ս կվերաբերվի։ Եթե ինքը զինվորին հարգում է, զինվորին հրաման կտա՞, որ չկրակի։ Թույլ կտա՞, որ ադրբեջանցին գերի վերցնի այդ զինվորին ու ծաղրի նրան»,- ասաց Սերժ Սարգսյանը։

Սերժ Սարգսյանի խոսքով՝ պատերազմի ավարտից ութ ամիս անց որևէ պայման ստեղծված չէ, որ զինվորը կարողանա գիշերը քնել։

«Բերանդ բացում, խոսում ես նախկին զինվորների մասին, որ զինվորներին սոված ենք պահել։ Խոսում է մի բան մասին, ինչի մասին ընդհանրապես չի հասկանում։ Այս մարդը դասալիք է եղել։ Բանակում չի ծառայել։ Քանի որ ինքը մանիպուլյատոր է, 2016 թվականին գնացել է դիրք փորելու ու ասում է՝ ես Ապրիլյան պատերազմի մասնակից եմ։ Ինքը մասնակից է, մնացածներն էլ անասնակեր ուտող։ Մենք գործ ունենք թյուրիմացության հետ»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը։

 

Այս թեմայով
am