Ի՞նչ է անում այս հարցում մեր ԱԳՆ-ն, մեր խորհրդարանը, ի՞նչ է անում ԱԺ նախագահը, երբ գալիս է աշխատանքի․ Քոչարյանը՝ գերիների վերադարձի մասին

Թալինի մշակույթի տանը ընտրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ գերիներին վերադարձնելու համար պետք է Ադրբեջանի վրա միջազգային կառույցների ճնշումը մեծացնել։

«Չեմ լսել որ որևէ պետություն խիստ դիրքորոշում հայտնի այդ հարցի շուրջ։ Միայն եվրոպական մի կառույց է արտահայտվել, այն էլ՝ մի քանի պատգամավորների շնորհիվ։

Ի՞նչ է անում այս հարցում մեր ԱԳՆ-ն, մեր խորհրդարանը։ Ի՞նչ է անում ԱԺ նախագահը, երբ գալիս է աշխատանքի։ Նա պետք է նպատակ դներ ամեն օր մի քանի երկրի պատգամավորների հետ կապ հաստատել, պատվիրակություններ ձևավորել ու ուղարկել բանակցելու, որ Ադրբեջանի հասցեին խիստ հայտարարություններով հանդես գան։ Բայց նրանք զրո աշխատանք են կատարել և ավելի շատ զբաղված են եղել իրենց անձնական հարցերով»,- ասաց նախագահ Քոչարյանը։

Այս թեմայով
am