Լիոնել Մեսսին դեռևս պայմանագրի երկարաձգման պաշտոնական առաջարկ չի ստացել «Բարսելոնայից»

Կատալոնական «Բարսելոնայի» ավագ և հարձակվող Լիոնել Մեսսին դեռևս չի ստացել պայմանագրի երկարաձգման պաշտոնական առաջարկ ակումբի ղեկավարությունից։

Այս մասին հայտնում է Marca-ն։ Աղբյուրը նշում է, որ թեև Լապորտան հայտարարել է, որ ակումբը նոր պայմանագիր կառաջարկի Մեսսիին, այնուամենայնիվ դեռևս լուրեր չկան այդ առաջարկից։

Հունիսի 30-ից Մեսսին կդառնա ազատ գործակալ։ Ընդգծենք, որ արեգնտինացու ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթին » և «ՊՍԺ»–ն։

Այս թեմայով
am