Անահիտ Ավանեսյանն այսօր հանդիպել է բուժաշխատողների հետ

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն այսօր հանդիպել է բուժաշխատողների հետ։
Հանդիպմանը քննարկել են 3 տարվա կատարած աշխատանքը, անդրադարձել ոլորտի առանցքային խնդիրներին։

Վերջին 3 տարվա ընթացքում առողջապահության նախարարությունը 80%-ով ավելացրել է առողջապահական համակարգին հատկացվող բյուջետային միջոցները, բարձրացրել է շուրջ 10,000 բուժաշխատողների աշխատավարձերը 30-40%-ով, իրականացրել ոլորտային մի շարք փոփոխություններ։

Հարկ է նշել, որ 2018-2021թվականներին առողջապահության ոլորտի համակարգային փոփոխությունները գործող կառավարության գլխավոր առաջնահերթություններից է։

Այս ժամանակահատվածում կատարված բարեփոխումների, նոր ծրագրերի, առաջիկա անելիքների, ոլորտում առկա խնդիրների ու դրանց լուծումների մասին, ինչպես նաև բուժաշխատողների հարցուպատասխանին է հանդիպման ժամանակ անդրադարձել առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։

Այս թեմայով
am