«Մարդիկ ասում են՝ էս ի՞նչ խայտառակություն ա». Էդմոն Մարուքյան

Լոռու մարզի Այրում քաղաքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը քաղաքական ուժերին կոչ արեց դադարեցնել բոլոր տեսակի խժդժությունները, քաոսը. «Մեզ պետք է երկիրը ոտքի հանել, իսկ դրա համար անհրաժեշտ է համերաշխության վերականգնում, ներքին համերաշխություն: Էս պառակտությունը, բաժան-բաժան եղած վիճակը ոչ մի բան չի տալու: Էս երկու կողմերն իրար բզկտում են ու կարծում են, թե էդ հռետորաբանությունով ա, որ կարող են ձայն հավաքել, որ ժողորդին դա դուր ա գալիս: Ո՛չ: Մարդիկ ասում են՝ էս ի՞նչ խայտառակություն ա»,- նշեց նա:

Այս թեմայով
am