Կոչ ոստիկանության մեր եղբայրներին. Էլինար Վարդանյան

Ոստիկանը մերն է կարգախոսով իշխանության եկած անձը, այսօր ուզում է բարիկադներ
սարքել հասարակության և ոստիկանության միջև։
Վենդետայի, քաղաքացիական վրեժի և այլ անհավասարակշիռ կոչերով Փաշինյանն ուզում է
երկրում քաոս ու արյուն ստանալ, թշնամանք ու կռիվ։ Մենք չենք ուզում։ Մենք երկրի
ներսում թշնամի չունենք։ Մենք ոստիկաններին համարում ենք մեզ եղբայր ու քույր։
ՀՀ Ոստիկանության զորքերի հրամանատար, Ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ
Հայկ Հարությունի Բաբայան,
ՀՀ Ոստիկանության զորքերի հրամանատարի առաջին տեղակալ, շտաբի պետ, գնդապետ
Սահակ Մարտիրոսյան,
ՊՊԾ Ոստիկանության գնդի հրամանատար, գնդապետ Անդրանիկ Արտուշի Առաքելյան,
ՊՊԾ 3-րդ հատուկ գումարտակի հրամանատար, մայոր Հայկազ Ջոմարդյան,
ՊՊԾ 5-րդ գումարտակի հրամանատար, մայոր Արսեն Մելքոնյան,
ՊՊԾ 4-րդ գումարտակի հրամանատար, մայոր Գևորգ Զաքարյան:
Դիմում եմ Ձեզ որպես ՀՀ քաղաքացի, որպես մայր։ Դիմում եմ Ձեզ, որովհետև գիտեմ, որ
առավել հաճախ Ձեզ վրա է դրվում ամենապատասխանատու գործողությունների
կատարումը։
Փաշինյանը հետևողականորեն երկիրը տանում է քաղաքացիական բախումների

ճանապարհով։ Նա համառորեն շարունակում է ժողովրդին վնասներ հասցնել հենց ժողովրդի
անունից։ Նա փորձում է պատասխանատվությունն իր վրայից գցել իրեն վստահող և
հավատացող մարդկանց վրա՝ հրահրելով նրանց քաղաքացիական վրեժի, քաղաքական
վենդետայի։

Այսօր մեր խնդիրը նրա ձեռքը բռնելն է և դա պետք է անենք բոլորովս։ Մենք բարիկադների
տարբեր կողմերում չենք, մենք բոլորս պայքարում ենք մեր երկրի անվտանգության և
ապագայի համար։ Մենք պայքարում ենք մեր ընտանիքների և երեխաների ապագայի համար։
Մեր երեխաները միասին են հաճախում մանկապարտեզ, սովորում են նույն դպրոցներում,
հաճախում են նույն խմբակները, հավանաբար ընկերներ են։ Մենք չպետք է թույլ տանք մեզ
դարձնել թշնամի։
Եթե մենք բոլորով այսօր չբռնենք քաղաքացիական բախումներ հրահրող ձեռքը, թույլ տանք
ժողովրդին տանել արյունահեղության, վաղն ամենամեծ հարվածները դուք եք կրելու ձեզ
վրա։
Հարգելի իրավապահներ, ժամանակն է տարանջատվել երկիրը աղետի տանողից. Եկեք
միասին կերտենք արժանապատիվ պետություն, համերաշխ Հայաստան։

Էլինար Վարդանյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Այս թեմայով
am