Չէ, մի հատ զգացեք էլի պահը՝ հայ-ռուսականի ռեկտորը պահանջում ա Թուրքիան գա ռեգիոն, Լավրովն ասում ա՝ դե հո չենք ստիպի, պիտի համոզենք. Դանիելյան

Երեկ Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի` տարածաշրջանի կարգավորման գործում Թուրքիան ավելի ակտիվ ներգրավելու պահանջ-խնդրանքին պատասխանելով` ՌԴ ԱԳՆ Լավրովը նշեց, որ Թուրքիային հնարավոր չէ ստիպել ներգրավվել, այլ դա պետք է անել հետզհետե: Լավրովը ճիշտ գտավ նաև հավելել, որ ԵԱՀԿ-ն (այսինքն Ֆրանսիան և ԱՄՆ-ն) ճիշտ կանի «չգրգռի» Արցախի կարգավիճակի հարցը, այլ սպասի հարմար պահի ապագայում..

Երբ այս ամենը բառ առ բառ արտաբերում էին տարատեսակ սորոսականները դա թվում էր բնական ու մեզ թույլ էր տալիս եզրակացնել, թե ով և ինչի համար է բերել վիժվածքին: 3 տարի անց պարզ դարձավ, որ պատկերը լրիվ հակառակն է: Ընդ որում, Սերժ Սարգսյանը սրա մասին էլ էր շատ հստակ ասել, պնդելով, որ սորոսականներն այս կոմբինացիայում «պասաժիր» են:

Չէ, մի հատ զգացեք էլի պահը՝ հայ-ռուսականի ռեկտորը պահանջում ա Թուրքիան գա ռեգիոն, Լավրովն ասում ա՝ դե հո չենք ստիպի, պիտի համոզենք ու ֆռում մատ ա թափ տալիս Արցախի կարգավիճակ պահանջող Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի վրա:

Շանթը ճիշտ էր, մենք բոլորս սխալ:

Այս թեմայով
am