75 հազար եվրո, 52 հազար դոլար արժողությամբ ժամացույցներ, խոշոր բաժնեմասեր․ Տիգրան Արզաքանցյանի գույքն ու եկամուտները

2021 թվականի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող 26 քաղաքական ուժերի պատգամավորների թեկնածուները Կենտրոնական ընտրական հանձնաժողովին են ներկայացրել իրենց գույքի և եկամուտների հայտարարագրերը:

Meganews.am -ը հրապարակում է կուսակցությունները գլխավորող առաջին համարների, հասարակական մեծ հետաքրքրություն ունեցող գույքի ու եկամուտների հայտարարագրերը։

Ընտրություններին 15-րդ համարի տակ հանդես եկող Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը գլխավորում է Տիգրան Արզաքանցյանը։ Նա «Տիգրան Արզաքանցյան» բարեգործական հիմնադրամի նախագահն է։

Հայտարարագրի համաձայն, Արզաքանցյանը Գավառում երկու անշարժ գույք ունի․

  • 1 տուն (համատեղ սեփականություն) – 209․7 քմ,
  • 1 բնակարան (համատեղ սեփականություն) – 95․3 քմ,
  • BMW 740 մակնիշի ավտոմեքենա – 2008 թվական։

Նա ունի նաև թանկարժեք իրեր, որոնք գերազանցում են 8 միլիոն դրամը․

  • Ձեռքի ժամացույց Jaeger LeCoultre – 75․000 եվրո,
  • Ձեռքի ժամացույց – 52․000 դոլար,
  • Ոսկյա խաչ 7 կտ ադամանդով – 16․000 դոլար։

Պատգամավորի թեկնածուի եկամտները մայիսի 31-ի դրությամբ կազմում են 56 միլիոն 880 հազար դրամ, որը ստացվել է ռոյալթիից՝ «Ցար Տիգրան» ՓԲԸ։

Նրա դրամական միջոցները կազմում են․

  • 35 միլիոն դրամ,
  • 80 հազար դոլար,
  • 60 հազար եվրո։

Ներկայացնում ենք նաև նրա արժեթղթերը․

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներն այսօրվա դրությամբ ստանում են 661 400 դրամ (ներառյալ հարկերը) աշխատավարձ։

Այս թեմայով
am