Գռզոյի կարմիր բերետավորները մեզ վրա են հարձակվել․ Կարապետ Պողոսյան

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում ժամը 20։20-ի սահմաններում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՔՊ-ականներին ուղեկցող կարմիր բերետավորները հարձակվել են «Հայաստան» դաշինքի շտաբի անդամների վրա։ 

Այս մասին «Հրապարակին» ասաց «Հայաստան» դաշինքի մարզային համակարգող, «Վերածնվող Հայաստան» կուսակցության մարզային գրասենյակի ղեկավար Կարապետ Պողոսյանը։ 

«Գռզոյի [Խաչատուր Սուքիասյան] կարմիր բերետավորները (մոտ 5-6 հոգի) մեզ վրա են հարձակվել։ Գյումրիում դաշինքի շտաբի (Սայաթ-Նովա 1 հասցեում) դիմաց են հարձակվել։ Սարքեցին այս ամեն ինչը։ Ինչ-որ սադրիչ Փաշինյանի ուղղությամբ գոռաց՝ «դավաճաններ», ընդ որում այն պահին, երբ Գռզոն առաձնացված առաջ էր գնում ու, ոնցոր, իշմարներ էր տալիս», - մանրամասնեց Կարապետ Պողոսյանը։ 

Նա հավելեց, որ բերետավորների խոսքերից, բարբառից, հայհոյաքներից հասկացել է, որ նրանք գյումրեցի չեն։ 

«Ու առհասարակ ,գյումրեցի ոչ մի տղա՝ կապ չունի ոստիկան է, թե ինչ է, իրեն թույլ չի տա նման լկտի պահվածք՝ գիտենալով, որ դրա պատասխանը ստանալու է։ Երևանից եկած ինչ-որ բերետավորներ էին։ Շատ հաճախ էլ մամուլով շրջանառվում էր, չէ՞, որ Գռզոն ունի համապատասխան բերետավորներ, որոնք նման չակերտավոր պատժիչ գործողություններ են փորձում իրականացնել։ Ես վստահ եմ, որ դրանցից էին», - ընդգծեց նա։

Պողոսյանն ասաց, որ կրծքի հատվածում հարձակման հետևանքով հարված է ստացել ու գնում է հիվանդանոց։

 

Այս թեմայով
am