ԱՄՆ-ը Թուրքիային խնդրել է չգործարկել Ս-400-ը. Hürriyet

ԱՄՆ-ը խնդրել է Թուրքիային գրավոր երաշխիքներ տրամադրել, որ Ռուսաստանի արտադրած Ս-400 հակահրթիռային պաշտպանության համակարգերը չեն ակտիվացվի. գրում է Hürriyet թերթի սյունակագիր Հանդե Ֆըրաթը:

Հեղինակի խոսքով՝ Անկարան չի բավարարել այս խնդրանքը:

«Ջո Բայդենի վարչակազմը նախատեսում է ԱՄՆ Կոնգրեսին ներկայացնել Թուրքիայի դեմ պատժամիջոցների դադարեցման մասին փաստաթուղթ»,- նշել է վերլուծաբանը՝ հավելելով, որ Վաշինգտոնի ռազմական փորձագետները կհետևեն Անկարայի գործողություններին այդ հարցում:

Հիշեցնենք, որ հունիսի 14-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում կանցկացնեն իրենց առաջին դեմ առ դեմ հանդիպումը, որի ընթացքում կքննարկեն Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 համակարգերի գնման հարցը, որոնք, ըստ ՆԱՏՕ-ի, անհամատեղելի են դաշինքի համակարգերի հետ:

«Երբ ես առաջին անգամ լսեցի Ս-400-ի վերաբերյալ հարցման մասին, մտածեցի, որ Թուրքիան մերժելու է առաջարկը: Ստացված տեղեկատվության համաձայն՝ հենց դա էլ տեղի է ունեցել: Թուրքիան չընդունեց առաջարկը՝ պնդելով, որ դա կխախտի իր ինքնիշխանության իրավունքները: Միևնույն ժամանակ, պարզվեց, որ Միացյալ Նահանգները ոչ մի քայլ չի ձեռնարկելու Սիրիայի ժողովրդավարական միություն կուսակցության (PYD) և դրա մասնաճյուղի՝ Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի (YPG)՝ ահաբեկչական կազմակերպությունների հետ համագործակցությունը դադարեցնելու կամ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման դեմ դատական գործ հարուցելու համար: Այսպիսով՝ երկու առաջնորդների հանդիպման ժամանակ Թուրքիան մտադիր է կենտրոնանալ համագործակցության ոլորտների վրա»,- գրել  է Ֆըրաթը:

Այս թեմայով
am