Բայդենը G7-ի գագաթնաժողովի միջոցով մտադիր է ազդանշան ուղարկել ՌԴ-ին և Չինաստանին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հույս ունի, որ իր մասնակցությամբ G7-ի և ՆԱՏՕ-ի գագաթնաժողովները ազդանշան կուղարկեն Ռուսաստանին և Չինաստանին Արևմուտքի միասնականության մասին: Այս մասին նա հայտարարել է հունիսի 9-ին, Եվրոպա մեկնելուց առաջ, գրում է korrespondent.net կայքը:

«Դաշինքի ամրապնդում: Պուտինին և Չինաստանին հասկացնել, որ Եվրոպան և Միացյալ Նահանգները շատ մոտ են», - նշել է նա իր ուղևորության նպատակները:

Բայդենը նաև կփորձի հավաստիացնել եվրոպական առաջնորդներին, որ Վաշինգտոնի վրա կարելի է հենվել որպես հուսալի գործընկեր:

Բայդենը նաև նշել է, որ չգիտի՝ արդյոք ինքը և Պուտինը կկարողանան համաձայնության գալ կիբերանվտանգության վերաբերյալ:

Այս թեմայով
am