Համաներում ենք հայտարարելու բոլոր համայնքապետերի նկատմամբ, ում երկու տարի անհիմն հետապնդում են․ Քոչարյան

«Կարծում եմ, մենք գերագնահատում էինք այն ազդեցությունը, որն այս իշխանությունը, թվում է, թե ուներ։ Կա ընդամենը ագրեսիվ փոքրամասնություն, որը փորձում էր իր ագրեսիվությամբ, իր լկտիությամբ, չարությամբ օրակարգ պարտադրել մեր ողջ ժողովրդին։ Այսօր վիճակն ուրիշ է, մենք տեսնում ենք, որ երկիրը փոխվում է, մեր ժողովուրդը դուրս է գալիս շոկային վիճակից, և օրակարգ թելադրողն այսօր մենք ենք։

Օրակարգ թելադրողը ժողովրդի այն հատվածն է, որը չի կարող անտարբեր մնալ տարածքային կորուստների, հազարավոր զոհերի ու վիրավորների նկատմամբ ու մեր նախկինում ունեցած նվաճումների կորստի նկատմամբ»,- Վայոց ձորի Ջերմուկ քաղաքում ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։ «Ես շատ մեծ ակնկալիքներ ունեմ այս ընտրություններից։

Մենք քարոզարշավն սկսել ենք մեկ կարգավիճակով, և համոզված եմ, որ ավարտելու ենք բոլորովին այլ կարգավիճակով։ Վստահե՛ք մեր թիմին, և մենք դուրս կբերենք երկիրն այս անդունդից»,- ընդգծեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։ Մենք չենք ընդունում վենդետաներ, մենք գալիս ենք մեր ժողովրդին հանգստություն բերելու համար։ Մենք ասում ենք ո՛չ վենդետային, բայց արդարադատությանը մենք ասում ենք այո՛։

Եվ եթե նրանք ասում են, որ վենդետա է լինելու բոլոր համայնքապետերի նկատմամբ, մենք ասում ենք, որ համաներում ենք հայտարարելու բոլոր համայնքապետերի նկատմամբ, ում երկու տարի է հիմնականում ահնիմն հետապնդում են ։ Ձևավորել են քաղաքական մահակ և այդ մահակով փորձում են պարտադրել համայնքապետերին իրենց ապօրինի կամքը կատարել»։ Մանրամասն՝ տեսանյութում։

 

 

Այս թեմայով
am