«Այ տղա, տղամա՞րդ ես՝ գնա քո սահմաններից թուրքին վռնդի». Էդուարդ Շարմազանով

«Ով քվե տա այս կապիտուլյանտին՝ գիտացված կամ ոչ գիտակցված, մտածված կամ չմտածված, քվեարկում է Հայաստանի ադրբեջանացման օգտին։ Հայաստանի ադրբեջանացում չի լինելու»,- այս մասին «Պատիվ ունեմ» դաշինքի հրավիրած մամուլիս ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

Անդրադառնալով իշխանության գալու դեպքում Թուրքիայի հետ հարաբերություններին, ճանապարհների ապաշրջափակման և սահմանային խնդիրների վերաբերյալ հարցերին՝ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ Թուրքիայի հետ հարաբերություններում ֆուտբոլային դիվանագիտությունը նախաձեռնել էր իրենց իշխանությունը՝ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։

«Այն ժամանակ տարածաշրջանում Հայաստանը գործոն էր, այն ժամանակ Հայաստանի հետ հաշվի էին նստում, և Թուրքիայի նման հզոր երկիրը չկարողացավ իր ծրագրերն ու կապրիզները պարտադրել հայկական կողմին։ Դրա վառ ապացույցը 2009 թվականին Դավութօղլուի տապալումն էր, երբ նրանք ցանկանում էին հայտարարության մեջ Ղարաբաղի մասին կետ դնել, ՀՀ իշխանությունները կտրուկ մերժեցին։ Հայաստանն այնքան ուժեղ էր, Սերժ Սարգսյանը և մեր իշխանությունն այնքան գործընկերային էին  աշխարհի հզորների հետ, որ երբ  ԱՄՆ Պետքարտուղար Քլինթոնը այցելեց Ծիծեռնակաբերդ՝ խոսելով-հայ թուրքական արձանագրությունների մասին, ուղղակի մեջբերեց Սերժ Սարգսյանին՝ նշելով, որ գնդակը Թուրքիայի դաշտում է։ Համեմատեք՝ այսօր մեր վայ իշխանությանն ով է մեջբերում՝ Ռուսաստանում ձեռք են առնում, Ադրբեջանում ու Թուրքիայում՝ փալասի տեղ օգտագործում»,- նշեց Էդուարդ Շարմազանովը։

Ըստ նրա, Նիկոլ Փաշինյանն այնքան է մսխել իշխանությունը, պետությունը, դիվանագիտությունը, որ այսօր թիվ մեկ խնդիրը պետք է լինի պետության  գահավիժումը կանգնեցնելը։

«Թուրքն արդեն մեկ ամիս  մտել է մեր սահման, բաց սա ղժղժում է, վենդետաների կոչ է անում, այդ տղա. տղամա՞րդ ես՝ գնա քո սահմաններից թուրքին վռնդի։ Այսօր Բաքվում մեր ռազմագերիին են դատում, սա վեր է կացել ու հոխորտում է։ Այո, պետք է կանգնեցնենք պետության գահավիժումը և աստիճանաբար վերականգնենք Հայաստանի միջազգային հեղինակությունը»,- հավելեց նա։

Նա հիշեցրեց 2016 թվականի ապրիլյան պատերազմը, երբ չորս օր թշնամին խնդրում, աղերսում էր զինադադար ու խաղաղություն։

 

 

Այս թեմայով
am