Հնդկաստանը մինչեւ հունիսի վերջ անվճար պատվաստանյութեր կտրամադրի բոլոր մեծահասակներին

Հնդկաստանի կառավարությունը հունիսի վերջին բոլոր մեծահասակներին անվճար COVID-19-ի դեմ պատվաստանյութեր կտրամադրի` հարյուր հազարավոր հնդիկների կյանք խլած համավարակի ալիքը կոտրելու համար:

Վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է, որ դաշնային կառավարությունը նահանգային կառավարություններից իր վրա կվերցնի պատվաստումների մարտահրավերը: «Որոշում է կայացվել, որ հունիսի 21-ից 18 տարեկանից բարձր բոլոր մեծահասակները կպատվաստվեն անվճար»,- ասել է նա, փոխանցում է Reuters-ը:

Նախորդ քաղաքականության համաձայն` դաշնային կառավարությունն անվճար պատվաստանյութեր էր տրամադրում տարեցներին եւ շարքային աշխատողներին, մինչդեռ նահանգի կառավարությունները եւ մասնավոր հիվանդանոցները վճարովի պատվաստումներ էին կատարում 18-45 տարեկան տարիքային խմբում:

Այս թեմայով
am