Սպանություն Երևանում․ հյուրասենյակում հայտնաբերվել է 55-ամյա տղամարդու դի

Սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Ժամը 21։10-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության ենթակայանից ահազանգ է ստացվել Ոստիկանության Շենգավիթի բաժին, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արշակունյաց 4-րդ նրբանցքի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։ 
Ոստիկաններն ու քննիչները նշված տան հյուրասենյակում հայտնաբերել են 55-ամյա Հ. Ղ.-ի դին՝ մարմնի տարբեր մասերում վնասվածքի հետքերով։

Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

 

Այս թեմայով
am