«Այսօր Հայաստանը դրախտ է բիզնեսի համար». Փաշինյան

«Հարկային ոլորտում այս 3 տարում հեղափոխական փոփոխություններ ենք արել»,- այսօր ՔՊԿ դրամահավաք-երեկոյի ժամանակ ելույթ ունենալիս հայտարարեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

«2018-ին կառավարությունը բիզնեսին ունեցել է մոտավորապես 270 մլրդ դրամի պարտք: Մենք այս 3 տարում այդ պարտքը հասցրել ենք զրոյական վիճակի: Մենք ԱԱՀ ոլորտում արեցինք այնպիսի փոփոխություններ, որ այս տարվա մայիսին արդեն արձանագրվել է մի վիճակ, երբ գործարարն, ասենք, մայիսի 20-ին դիմել է ԱԱՀ-ի գումարը հետ ստանալու համար և արդեն մայիսի 25-ին հետ է ստացել: Հայաստանի պատմությունում երբևէ այսպիսի բան չի եղել: Մենք խոստացել էինք, որ Հայաստանը դարձնելու ենք դրախտ բիզնեսի համար և ես կարող եմ ասել, որ այո, այսօր Հայաստանը դրախտ է բիզնեսի համար ա՛յ էս համակարգի իմաստով: Որովհետև ՀՀ-ում մենաշնորհներ չկան, ՀՀ-ում ՊԵԿ-ի ուժային հարկադրանք չկա»,- ասաց Փաշինյանը:

Այս թեմայով
am