Գնա­լով իշ­խա­նու­թյան մտա­վա­խու­թյուն­նե­րը խո­րա­նում են․ փորձում են իրավիճակը գոնե մի քիչ փրկել, որ 30 տոկոսից պակաս ձայն չստանան

«Իշխող քաղաքական ուժի վարկանիշը, ըստ տարբեր սոցհարցումների, անընդհատ անկում է ապրում, ընդ որում՝ ամենօրյա ռեժիմով: Սա փաստում են պրոֆեսիոնալ կազմակերպությունների, ինչպես նաև ուժային կառույցների կողմից անցկացվող հարցումները: Սա իշխանական շրջանակներում գնալով ավելի մեծ մտավախություն է առաջացնում: Բացի Նիկոլ Փաշինյանի ու նրա մի քանի թիմակիցների ակնհայտ ջղաձիգ ու անհավասարակշիռ հայտարարություններից, իշխանությունները փորձում են իրավիճակը գոնե մի քիչ փրկել, որպեսզի 30 տոկոսից պակաս ձայն չստանան: Մասնավորաբար, «Փաստ» թերթի տեղեկություններով, իրավապահ համակարգի համապատասխան կառույցներին հանձնարարել են առանձնահատուկ հետևել հատկապես մարզերում քարոզարշավին լծված ակտիվ անձանց:

Մեր տարբեր աղբյուրների փոխանցմամբ, վերջին 4-5 օրերին տեղերում ակտիվորեն հետևում են ընտրություններում ընդդիմության կողմից ներգրավված անձանց: «Խոշորացույցի» ներքո է այդ մարդկանց շարժը, թե ում հետ են հանդիպում, ինչ հաստատություններ են այցելում, ընտրողների ինչպիսի շրջանակների հետ են փորձում աշխատանքներ տանել: Ավելին, մենք տեղեկություններ ունենք նաև, որ հանձնարարված է ամեն ինչ անել՝ տվյալ անձանց հնարավոր ինչ-որ կերպ «կտրել» ընդդիմությունից: Տեղերում չեն բացառում, որ ոմանց հետ փորձեն սիրաշահելով ու խոստումներով «աշխատել», ոմանց հետ՝ կոմպրոմատներով, իսկ որոշ դեպքերում, համաձայն այս իշխանությունների սովորության, որևէ շոու կբեմադրեն, օրինակ՝ ինչպես արդեն առիթ ունեցել ենք ստացված տեղեկությունները ներկայացնելու, բեմականացնեն՝ իբր «ընտրակաշառք» է բաժանվում»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Այս թեմայով
am