Ավելի շատ մարդ է մահանում ճարպակալման, քան կորոնավիրուսի հետևանքով. Մյասնիկով

Ավելորդ քաշի, ճարպակալման տարածվածությունը համավարակի բնույթ է կրում: Այս խնդիրների պատճառով շատ ավելի մեծ թվով մարդիկ են մահանում, քան կորոնավիրուսից: Այս մասին հայտնել է ռուս բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը` Россия 1-ի եթերում:

«Այսօր ավելի շատ մարդ է մահանում ճարպակալման, քան կորոնավիրուսի հետևանքով: Կորոնավիրուսն ամբողջ աշխարհին ծնկի է բերել, բայց եթե դրա հետևանքով մահերի թիվը տարեկան մոտ երկու միլիոն է, ապա ճարպակալման հետ կապված հիվանդությունների պատճառով ամբողջ աշխարհում մի քանի տասնյակ միլիոն մարդ է մահանում»,-ասել է բժիշկը:

Մյասնիկովը նշել է, որ ավելորդ քաշի հետևանքով կարող է առաջանալ քաղցկեղ, շաքարային դիաբետ, ինֆարկտ, ինսուլտ: Նա պարզաբանել է, որ տարեկան 70 միլիոն մահերի մեծ մասը բաժին է հասնում ճարպակալման հետ ուղիղ կապ ունեցող հենց այս հիվանդությունների պատճառով:

Բժիշկը պատմել է, որ այսօր աշխարհի բնակչության 47 տոկոսն ունի ավելորդ քաշ, իսկ յուրաքանչյուր տասներորդը տառապում է ճարպակալումից:

Այս թեմայով
am