Իմ եղբոր մասնակցությամբ որեւէ միջադեպ տեղի չի ունեցել․ Դավիթ Համբարձումյան

«Իմ եղբոր մասնակցությամբ որեւէ միջադեպ տեղի չի ունեցել, ոչ ձեր կողմից նշված համայնքում, ոչ էլ Մասիս քաղաքում։ Հրապարակված տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում»։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն, անդրադառնալով լրատվամիջոցներում տարածված այն հրապարակմանը, թե իր եղբոր՝ Գոռ Համբարձումյանի և ԵԿՄ Մասիսի տարածքային կառույցի նախագահ Սայեն Հայրապետյանի միջև վիճաբանություն է տեղի ունեցել  նախ Մարմարաշեն համայնքում, որն էլ շարունակվել է Մասիս քաղաքում։ Ըստ նույն հրապարակման Գոռ Համբարձումյանը կիրառել է գազային ատրճանակ։

«Ես հասկանում եմ, որ նախընտրական շրջանում ովքեր և ինչ նպատակով են տարածում նման տեղեկություններ, բայց կրկնում եմ այն սուտ է։ Խորհուրդ կտամ այդ շրջանակներին լուրջ գործերով զբաղվել»,- ասաց Համբարձումյանը։

Irakanum.am

Այս թեմայով
am