Ինչո՞ւ է անիմաստ աղմկում Հրանտ Բագրատյանը, և ինչով պետք է զբաղվի նա, երբ «Պոզեր և սմբակներ» գրասենյակը կհայտարարվի սնանկ

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը և ոչ միայն նա մեղադրում են Բարգավաճ Հայաստանին և Լուսավոր Հայաստանին, որ նրանք չառաջադրեցին վարչապետի սեփական թեկնածու, և թույլ տվեցին, որ խորհրդարանը լուծարվի, և որի տրամաբանական շարունակությունը արտահերթ խորհրդարանական ընտրություննեի անցկացումն էր:

Սրանց ասածն այն է, որ եթե խորհրդարանական ընդդիմությունը առաջադրեր վարչապետի սեփական թեկնածու, ապա կարող էր անցկացնել սեփական թեկնածուին, ինչը ամենապակասը կարելի է անհեթեթություն որակել: Նույնիսկ անիմաստ է քննարկել այն հարցը, որ խորհրդարանական մեծամասնությունը, որը միարժեքորեն սատարում է գործող վարչապետին, կարող էր քվեարկել ընդդիմության առաջադրած վարչապետի թեկնածուի օգտին:

Ավելին, եթե ԲՀԿ-ն կամ ԼՀԿ-ն առաջադրեին սեփական կամ միացյալ վարչապետի թեկնածու, ապա դա հնարավորություն կտար Իմ քայլը խմբակցությանը Նիկոլ Փաշինյանին վերընտրել վարչապետի պաշտոնում, ինչի մասին մեկ անգամ չէ, որ հայտարարել էր Փաշինյանը: Այդ դեպքում Փաշինյանը կկարողանար հանգիստ պաշտոնավարել առանց մտահոգվելու ընտրություններ կազմակերպելու և դրա արդյունքում հնարավոր պարտությունից խուսափելու հնարավորության մասին:

Եթե ԲՀԿ-ն կամ ԼՀԿ-ն վարչապետի թեկնածու առաջադրեին, և Իմ քայլը խմբակցությունը խորհրդարանական ընդդիմությանը մեղադրելով պայմանավորվածությունները խախտելու մեջ Փաշինյանին վերընտրեր վարչապետի պաշտոնում, այդ նույն Բագրատյանը և իր նմանները, ԲՀԿ-ին և ԼՀԿ-ին մեղադրելու էին Փաշինյանի պատվերը կատարելու մեջ, մեղադրելու էին արտահերթ խորհրդարանական ընտրությունները վիժեցնելու և Փաշինյանից ազատվելու սահմանադրական հնարավորությունը կորցնելու մեջ: Իրականությունն այն է, որ Բագրատյանին և նրա նման գործիչները ամենևին չեն առաջնորդվում քաղաքական տրամաբանությամբ և նույնիսկ մարդկային տարրական բանականությամբ, նրանց հետաքրքրում է միայն սեփական գոյության մասին հիշեցնելու պարզ մղումը, և անձնական շահը: Բագրատյանը հասկանում է, որ ինքը արտահերթ խորհրդարանական ընտրություններին միայնակ մասնակցելու ոչ մի հնարավորություն չունի, այլ կուսակցություններ իրեն դժվար թե վերցնեն, կամ եթե վերցնեն էլ, ապա անունը կգրեն որևէ ոչ անցողիկ տեղում:

Այնպես որ տրամաբանական է, որ խորհրդարանական ընտրությունները նրա համար ինքնադրսևորման ոչ մի հնարավորություն չեն տալիս: Ավելին ներկա իրավիճակը նրա համար միանգամայն ձեռնտու էր, որովհետև նա, ասում են, ինչ-որ տեղից փող էր կպցրել ու զբաղվում էր կուսակցաշինության իմիտացիայով, ինչ որ գրասենյակներ էր բացում, տարածքային կառույցներ հիմնում, հայերեն ասած՝ գործի մեջ էր: Արտահերթ խորհրդարանական ընտրությունները ապացուցելու են, որ այդ ամենը ֆիկցիա է, ոչ մի «Ազատություն» կուսակցություն էլ չկա, փողն էլ վատնվել է անտեղի:

Ահա այս պատճառով է, որ Բագրատյանը դեմ է արտահերթ ընտրություններին, և դարդ է անում, թե ինչով պետք է զբաղվի ընտրություններից հետո, երբ «Պոզեր և սմբակներ» գրասենյակը կհայտարարվի սնանկ և կլուծարվի:

 

Այս թեմայով
am